Ձմեռային ճամբար 08 — 26․01․2024

Հունվարի29

Անհատական ուս. պլան 2024»

Անհատական ուս. պլան 2024»

Սովորողի անուն-ազգանուն

Լիլիանա Ստեփանյան

Ընտրած ջոկատ

7-րդ

Ընտրած նախագծեր

Սովորողի առաջարկած նախագիծը (եթե կա այդպիսի)

Ճամփորդություններ, որոնց մասնակցելու է

Լուիկ Ագուլեցու տուն- թանգարան

Ճամբարայի էջի հղումը

ես չունեմ

Ճամբարային աշխատակարգը

Շաբաթվակամօրվաաշխատակարգիհրապարակում

Բույսերի տեսակները

Բույսերը աճում են տարբեր վայրերում և ապրում են տարբեր ժամանակաշրջաններում, ճիշտ այնպես, ինչպես մարդիկ։

Ծառեր։ Մեծ և ուժեղ բույսերը կոչվում են ծառեր: Նրանք հասակ են առնում և մեծանում են՝ հաստացնելով իրենց փայտե ցողունը, որը կոչվում է ծառի բուն։
Նրանք ապրում են երկար տարիներ:

Թփեր։ Որոշ բույսեր փոքր են, բայց ուժեղ։ Այդպիսինները կոչվում են թփեր: Օրինակ՝ վարդենին, նարգիզը, կրոտոնը, լոլիկը: Դրանցից որոշները թփոտ են։ Փոքրիկ և թույլ բույսերը կոչվում են՝ խոտաբույսեր: Դրանք ունեն փափուկ ցողուն և արմատներ։ Դրանք շատ չեն բարձրանում և չունեն երկար կյանք։

Մագլցող բույսեր: Որոշ մագլցող բույսեր ունեն թույլ ցողուններ: Դրանք ինքնուրույն չեն կարող վեր ձգվել: Մագլցող բույսերը կարիք ունեն որևէ հենարանի՝ պատի, փայտի կամ այլ բույսի: Օրինակ՝ խաղողի վազը, փողի ծառը, ոլոռի բույսը:

Թույլ բույսերը, որոնք աճում են գետնի վրա, կոչվում են սողացողներ, օրինակ՝ ձմերուկը կամ դդումը: Բնության մեջ լինի մարդ թե բույս, չունի իր կրկնօրինակը և նրանցից յուրաքանչյուրն իր գործառույթն ունի։

Խնձորի ծառ: Այն ունի մրգեր, տերևներ, ճյուղեր և բույն։

Մեխակազգիներ։ Դրանք ունեն ծաղիկներ, տերևներ, ցողուն։

Արմատների օգնությամբ բույսերն ամրանում են հողին։ Դրանց միջոցով բույսերը սնվում են ջրով և սննդարար նյութերով։ Հիմնականում արմատներն աճում են հողի տակ։
Ծառերն ունեն մեծ արմատներ,իսկ խոտաբույսերը՝ փոքր արմատներ:

Ցողուն կամ բուն։ Դրանք բույսին պահում են գետնի վրա, որոնց միջոցով էլ բույսի տարբեր մասերը սնվում են ջրով և սննդարար նյութերով։

Թույլ և ուժեղ ցողուններ։

Մագլցող բույսերը ունեն թույլ ցողուն: Տերևները սնունդ են մատակարարում բույսերին: Ծաղիկներից սերմեր և մրգեր են առաջանում: Բույսերի ամենագեղեցիկ մասը նրա ծաղիկներն են։ Տերևները, ծաղիկները և մրգերը աճում են ցողունի վրա: Բույսերը, ինչպես և մարդիկ, շնչում են, հասակ առնում և մահանում: Բույսերը սննդի աղբյուր են հանդիսանում և պահեստավորում են սնունդը իրենց տարբեր հատվածներում։

Որոշ բույսեր չեն կարողանում շարժվել, որոշ բույսեր պահանջում են առօրյա ոռոգում, իսկ որոշները՝ տևական ժամանակ կարող են ապրել առանց ջրի՝ օրինակ կակտուսը և հալվեն:

Կարմիր կոճակ

Ճամբարի օրագիր 23․01․2024

Երեկ մենք սովորեցինք մի քանի ազգագրական խաղեր։ Ես շատ էի հավանել այդ խաղերը։

Մենք մեր անգլերենի ուսուցչի հետ թարգմանեցինք բույսերի մասին տեսանյութ։ Այդ թարգմանությունը կարդացինք և նոր տեսանյութ պատրաստեցինք։

Ճամբարում ինձ շատ հետաքրքիր է։ Ես հայտնաբերեցի նոր ընկերներ։ Մենք իրար հետ ուրախանում ենք և, խաղում ենք։ Ես շատ սիրեցի իմ ճամաբարը։ Այս ընթացքում ես մասնակցեցի մի քանի ճամփորդությունների։ Մենք գնացինք սահադաշտ, իսկ վաղը կգնանք Լուսիկ Ագուլեցի թանգարան։ Ես բոլորից շատ եմ սիրում իմ ճամբարը։

Այսօր մեր ճամբարային օրը մարզական էր։ 15․01․2024

Մենք այցելեցինք գեղասահքի և հոկեյի մարզադպրոց, որտեղ էլ բոլորով փորձում էինք սահել։

Ճիշտ է ես լավ չէի տիրապետում չմուշքներով սահելուն, բայց այսօր մի քանի բան բան սովորեցի

օրինակ՝ սովորեցի սառուցի վրա ինձ պահել։ Ուսուցիչնները մեզ հետ հավասար սահում և ուրախանում էին։ Շատ հավես ու հագեցած օր ունեցանք, մի լավ ուրախացանք։

Լուսիկ Ագուլեցի տուն — թանգարան 17․01․2024

Այսօր մեր օրը թանգարանային էր։ Մենք այցելեցինք Լուսիկ Ագուլեցու տուն — թանգարան։

Երևանի Մուրացան փողոցի 79 տունը, որտեղ շուրջ 45 տարի ապրել և ստեղծագործել է Լուսիկ Ագուլեցին, ընտանիքի անդամների նախաձեռնությամբ վերածվելու է տուն-թանգարանի, որտեղ կազմակերպվում են ժողովրդական համերգներ, նկարչության, պարի և վարպետության դասեր։ Թանգարանին կից գործում է «Ագուլեցի արտ-սրճարան»-ը, որտեղ ներկայացված է հայկական ավանդական խոհանոցը՝ ագուլիսյան ուտեստներով։

Թանգարանում այնքան հետաքրքիր էր, որ այնտեղից հեռանալ չեի ուզում։

Ճիշտ է վատառողջ լինելու պատճառով չկարողացա մինչև վերջ մասնակցել, բայց այն ու ամենայնիվ շատ հետաքրքիր և հուզիչ էր։ Ես հիացած և տպավորված եմ։

Իմ վերջին օրը ճամբարում 26․01․2024

Այսօր մեր ճամբարային օրը խոհանոցային էր, պետք է պատրաստենք ղափամա։

Մեզ հետ դպրոց որոշ մթերքներ էինք տարել (չիր և չամիչ)։ Մթերքների մի մասն էլ խանութից գնեցինք օրինակ՝ դդում, բրինձ, կարագ։ Իսկ մեղրը օգտագործեցինք մեր Սեբաստացու մեղրը։ Սկսեցինք պատրաստել։

Սկզբում դդումը մաքրեցինք, հետո չրերը կտրտեցինք։ Դդմի տակը կարագ ու մեղր դրեցինք և հետո շերտ — շերտ ավելացրեցինք բրնձն ու չրերը։ Վերջում էլ երեսին նորից մղր ու կարագ դրեցինք, և ուղարկեցին ջեռոց եփելու։ Պատրաստման ընթացքը շատ հետաքրքիր և ախորժալի էր։

Վերջում էլ համտեսեցինք մեր անմահական ղափաման։

Ղափամայի պատմություն 

Ղափաման հայկական ավանդական ուտեստ է, որը գոյություն ունի դարեր շարունակ։ Այս ուտեստի պատմությունն իր արմատներն ունի նախաքրիստոնեական դարաշրջանում, երբ հայերը դեռ հեթանոսներ էին: Բերքահավաքի սեզոնին հայերը աստվածներին զոհաբերում էին տարվա առաջին բերքը։ Զոհաբերությունից հետո բերքը օգտագործվել է գյուղացիների համար հյուրասիրություն պատրաստելու համար։ Այս խնջույքի ժամանակ պատրաստվող ուտեստներից մեկը ղափաման էր։ Ենթադրվում է, որ այս ուտեստը ծագել է Հայաստանի Շիրակի մարզում։ 

“Ղափամա” բառը հայերենից թարգմանաբար բառացի նշանակում է “եփած փակ տարայի մեջ”: 

Email will not be published

Website example

Your Comment:

Վերջին Մեկնաբանությունները

Հունվարի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  


Զանցել գործիքագոտուն