Monthly Archives: Հունվարի 2026

Երիցուկ  « Դեղաբույսերը մեր կյանքում »

« Դեղաբույսերը մեր կյանքում »

Երիցուկը դեղաբույս է, շատ հայտնի ու օգտակար։
Այն ունի սպիտակ թերթիկներ և դեղին միջուկ։
Երիցուկից պատրաստում են թեյ, որը հանգստացնող ազդեցություն ունի է։
Երիցուկի թեյը օգնում է լավ քնելուն, օգտագործվում է նաև մրսածության ժամանակ։Երիցուկը աճում է դաշտերում, մարգագետիններում և այգիներում։

Երիցուկի թուրմ

Երիցուկի բուժիչ հատկությունները վեր հանելու համար դրա վրա ջուր են լցնում ու ենթարկում ջերմամշակման․ դա կարող է լինել թուրմ, եփուկ, թեյ։


Երիցուկը հայտնի դեղաբույս է։ Այն ունի սպիտակ թերթիկներ և դեղին միջուկ։ Երիցուկից պատրաստում են թեյ, որը օգնում է հանգստանալ և լավ քնել։ Այն օգտագործվում է նաև մրսածության ժամանակ։ Երիցուկը աճում է դաշտերում և այգիներում։

Երիցուկը բնական դեղաբույս է, որը շատերն օգտագործում են թեյի ձևով։ Այն ունի նուրբ բույր և գեղեցիկ տեսք՝ սպիտակ թերթիկներով ու դեղին կենտրոնով։ Երիցուկի թեյը հաճախ խմում են երեկոյան, քանի որ այն օգնում է հանգստանալ և քունը դառնում է ավելի խաղաղ։ Այս բույսը օգտակար է նաև մրսածության և ստամոքսի թեթև ցավերի ժամանակ։ Երիցուկը աճում է մարգագետիններում, դաշտերում և նույնիսկ ճանապարհների մոտ, ու այն հեշտ է ճանաչել։

Երիցուկը հնուց օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար:

Գոյություն ունեն մոտ 20 տեսակի երիցուկներ, որոնց թվում առավել հայտնի է դեղատնային երիցուկը: Սովորաբար թուրմերի պատրաստման համար հենց դրա ծաղիկներն  են օգտագործում։ Դրանց մեջ առկա է արժեքավոր միացությունների առավելագույն կոնցենտրացիան:

Երիցուկն ունի հանգստացնող ազդեցություն, ինչն օգնում է հաղթահարել անհանգստությունն ու սթրեսը, օգտագործվում է դեպրեսիայի բուժման ժամանակ:

Այն կարգավորում է սրտի ռիթմը, արյան շրջանառությունն ու խթանում է ուղեղի գործունեությունը: Երիցուկը կարգավորում է մարսողական համակարգը, կանխում է բորբոքային գործընթացը:

Թերապևտիկ նպատակներով, ինչպես նաև կանխարգելման համար օգտագործվում է թուրմը, եթերային յուղն ու չոր ծաղկաբույսերից պատրաստված թեյը:

Երիցուկի թեյ

1 թեյի գդալ չորացրած ծաղիկներով և մի բաժակ եռացած ջրով թուրմ պատրաստել, սպասել 5-10 րոպե: Եթե երեկոյան այս թուրմով և մեղրով թեյ խմեք, այն կօգնի հաղթահարել անքնությունն ու գերծանրաբեռնվածությունը:

Երիցուկի օգտագործման հակացուցումները

Չնայած դեղատնային երիցուկն ընդհանուր առմամբ շատ անվտանգ բույս է, դրա ընդունման համար կան որոշ հակացուցումներ, այն նաև ունի մի շարք կողմնակի ազդեցություններ: Այնպես որ, երիցուկն արգելվում է օգտագործել հետևյալ հիվանդությունների առկայության դեպքում․բույսի հանդեպ ալերգիայի ժամանակ, քրոնիկ երիկամային խնդիրների, ինչպես նաև աղիների, ստամոքսի խոցային հիվանդության սրման, լուրջ հոգեկան խանգարումների դեպքում։

Կոորդինատային հարթություն


Իրական կյանքի բազմաթիվ իրավիճակներում պահանջվող օբյեկտի դիրքը ճշգրիտ նկարագրելու համար մենք օգտագործում ենք երկու թիվ (մեծություն կամ այլ նշաններ): Օրինակ՝
1․ կինոթատրոններում կամ թատրոններում հանդիսատեսի տեղը նկարագրվում է շարքի և նստատեղի համարով:
2․ Շախմատի տախտակի վրա խաղաքարերի դիրքը նկարագրվում է շարքի և սյունակի համարներով:

***

Դեռ XVII-րդ դարում ֆրանսիացի մաթեմատիկոս և փիլիսոփա Ռենե Դեկարտը հարթության վրա կետի դիրքը նկարագրելու համար առաջարկեց երկու կոորդինատների մեթոդը: Այդ պատճառով կոորդինատային համակարգը կոչվում է նրա անունով՝ Դեկարտյան կոորդինատային համակարգ։

Դեկարտյան կոորդինատային համակարգն (նկար 1․) ունի մի քանի հատկություն․

1. Հորիզոնական ուղիղը կոչվում է Ox կամ աբսցիսների առանցք, իսկ ուղղահայաց ուղիղը կոչվում է Oy կամ օրդինատների առանցք:

2. Ուղիղների հատման կետը կոչվում է կոորդինատային համակարգի սկզբնակետ: Սովորաբար այն նշանակում են O տառով, 0 թվով:

3. Յուրաքանչյուր առանց (ուղիղ) բաժանված է միավոր հատվածների՝ դրական բացասական թվերը և 0-ն։

4․ Հարթության վրա յուրաքանչյուր (A) կետի դիրքը որոշելու համար գտնում են երկու կոորդինատ՝  x-ը և y-ը (աբսցիսը և օրդինատը) և գրում այսպես՝ A(x;y):

  • Եթե հարթության վրա տրված է կոորդինատային համակարգ, ապա այդ հարթությունը կոչվում է կոորդինատային հարթություն:
  • Կոորդինատային առանցքները հարթությունը բաժանում են 4 մասերի, որոնք կոչվում են քառորդներ:
    **   I-ին քառորդում են գտնվում աբսցիսների և օրդինատների առանցքների դրական մասերը:
    **  II-րդ քառորդում գտնվում են աբսցիսների առանցքի բացասական և օրդինատների առանցքի դրական մասերը:
    **  III-րդ քառորդում են աբսցիսների և օրդինատների առանցքների բացասական մասերը:
    **  IV-րդ քառորդում գտնվում են աբսցիսների առանցքի դրական և օրդինատների առանցքի բացասական մասերը:

Առաջադրանքներ․

1)Ինչի՞ է հավասար օրդինատների առանցքի վրա գտնվող կետի աբսցիսը։

2)Կառուցե՛ք կոորդինատների ուղղանկյուն համակարգ և հարթության վրա նշե՛ք հետևյալ կետերը․

ա)A(-2, -4)

բ)B(0, +3)

գ)C(-1, 0)

դ)D(+1, -2)

ե)E(+5, -5)

զ)G(+4, -4)

է)H(+3, -3)

ը)M(-2, -6)

թ)N(-5, +4)

3)Geogebra ծրագրի օգնությամբ նշե՛ք տրված կետերը և գրե՛ք կետերի կոորդինատները․

4)Կոորդինատային հարթության ո՞ր քառորդում են գտնվում հետևյալ կետերը։Geogebra ծրագրի օգնությամբ նշե՛ք տրված կետերը․

ա)A(-7, +2)

բ)B(+3, +1)

գ)C(-3, -5)

դ)D(-15, +6)

ե)E(+10, 0)

զ)F(0, -30)

է)G(+4, -2)

ը)H(+3, -7)

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Ինչի՞ է հավասար օրդինատների առանցքի վրա գտնվող կետի աբսցիսը։

2)Կառուցե՛ք կոորդինատների ուղղանկյուն համակարգ և նշե՛ք հետևյալ կետերը․

ա)A(+3, +4)

բ)B(-2, +1)

գ)C(-3, -4)

դ)D(0, +1)

ե)E(-5, +3)

զ)F(+3, -5)

է)G(+1, 0)

ը)M(+6, +4)

թ)N(-2, -4)

ժ)P(-1, -3)

3)Geogebra ծրագրի օգնությամբ նշե՛ք տրված կետերը և գրե՛ք կետերի կոորդինատները․

4)Կոորդինատային հարթության ո՞ր քառորդում են գտնվում հետևյալ կետերը. 

ա) (–7, +2), բ) (–3, –5), գ) (+10, 0), դ) (+4, –2), ե) (+3, +1), զ) (–15, +6), է) (0, –30), ը) (+3, –7)

Բարեկենդանը

Կարդա՛ հեքիաթի արևմտահայերեն տարբերակը և դիտարկի՛ր լեզվական տարբերություններն ու առանձնահատկությունները։

Ժամանակին այր ու կին մը կային: Այս այրն ու կինը զիրար բնաւ չէին հաւներ: Մարդը կնոջը կ’ըսէ յիմար, կինը՝ մարդուն, եւ ﬕշտ կը կռուէին: Օր մըն ալ մարդը իւղ ու բրինձ կ’առնէ, մշակի մը շալակը կու տայ եւ տուն կը տանի:
Կինը կը բարկանայ.

-Երբ որ կ’ըսեմ յիմար ես, չես հաւատար. այդքան իւղ եւ բրինձ ինչո՞ւ համար առեր բերեր ես. հօրդ տարելի՞ցը կ’ընես, թէ՞ տղուդ հարսանիքը:
-Ի՞նչ տարելից, ի՞նչ հարսանիք, կնի՛կ, ի՞նչ կը խօսիս, տար պահէ, բարեկենդանի համար է:
Կինը կը հանգստանայ եւ կը տանի կը պահէ մարդուն բերածները:
Ժամանակ կ’անցնի. կինը կը սպասէ ու կը սպասէ, բարեկենդանը չի գար: Օր մըն ալ սեﬕ ն նստած կ’ըլլայ, կը տեսնէ մարդ մը, որ արագ-արագ փողոցէն կ’անցնի: Ձեռքը ճակտին կը դնէ ու կը կանչէ.

-Ախպէ՜ր, ախպէ՜ր, կեցիր:
Մարդը կը կենայ:

-Ախպէ՜ր, բարեկենդանը դո՞ւն ես:
Անցորդը կը տեսնէ, որ այս կնկան ծալը պակաս է, կը մտածէ հա ըսեմ, նայիմ ի՞նչ կ’ըլլայ:

-Հա, ես եմ բարեկենդանը, քոյրիկ ջան, ի՞նչ կայ:

-Ի՞նչ պիտի ըլլայ. ﬔնք քու ծառա՞դ ենք, որ քու իւղդ եւ բրինձդ պահենք. ինչքան որ պահեցինք, չի՞բաւեր… չե՞ս ամչնար. .. ինչո՞ւ չես գար ապրանքդ տանելու…

-Ինչո՞ւ կը բարկանաս, քոյրիկ ջան, ես ճիշդ ատոր համար եկեր եմ, ձեր տունը կը փնտռէի, չէի գտներ:

-Դէ եկուր տար:
Մարդը ներս կը մտնէ, իւղն ու բրինձը կը շալկէ, եւ կրցածին չափ արագ կը սկսի վազել դէպի իրենց գիւղը:
Մարդը տուն կու գայ. կինը կ’ըսէ.

-Հա, էդ բարեկենդանը եկաւ, իր բաները շալակը տու ի գնաց:

-Ի՞նչ բարեկենդան … ի՞նչ բաներ …

-Էդ իւղն ու բրինձը … մէկ ալ տեսայ վերէն կու գայ, ﬔր տունը կը փնտռէր, լաւ մը խայտառակ ըրի, շալակը տուի տարաւ:

Վա՜յ քու անխելք տունը քանդուի. երբ կ’ըսեմ յիմար ես, յիմար ես… ո՞ր կողմ գնաց:

-Էդ կողմ:

Մարդը ձին կը նստի եւ բարեկենդանի ետեւէն կ’իյնայ: Ճամբուն վրայ բարեկենդանը ետեւ կը նայի, կը տեսնէ որ ձիաւոր մը կու գայ. կը գիտնայ որ այդ կնոջ ամուսինը ըլլալու է:
Կու գայ կը հասնի իրեն.

-Բարի օր, ախպէրացու:

-Աստծու բարին:

-Այս ճամբայէն մէկը չանցա՞ւ:

-Անցաւ:

-Ի՞նչ կար շալակին:

-Իւղ ու բրինձ:

-Հա, ճիշդ այդ կ’ըսէի, որքա՞ն ժամանակ եղաւ անցնելուն:

-Բաւական եղաւ:

-Եթէ ձին քշեմ, կը հասնի՞մ:

-Ինչպէ՞ս պիտի հասնիս, դուն ձիով, ինքը՝ ոտքով. ﬕնչեւ ձիդ չորս ոտքերը փոխէ՝ մէկ, երկու , երեք, չո՜րս, ան երկու ոտքով՝ մէ՛կ-երկո՛ւ, մէ՛կ-երկո՛ւ, մէ՛կ-երկո՛ւ, շու տ-շու տ կ’երթայ կ’անցնի:

-Հապա ի՞նչ ընեմ:

-Ի՞նչ պիտի ընես. կ’ու զես ձիդ քովս ձգէ, դուն ալ իրեն պէս ոտքով վազէ, թերեւս հասնիս:

-Հա՜, ճիշդ կ’ըսես:
Վար կ’իջնէ ձիէն, ձին կը ձգէ ասոր քով, եւ ոտքով ճամբայ կ’իյնայ: Կը հեռանայ թէ չէ, բարեկենդանը շալակը կը բարձէ ձիուն, ճամբան կը շեղէ, կը քշէ: Մարդը ոտքով կ’երթայ, կ’երթայ, կը տեսնէ չի հասնիր, ետ կը դառնայ: Ետ կը դառնայ, կը տեսնէ ձին ալ չկայ: Տուն կու գայ եւ կրկին կը սկսին կռուիլ, մարդը՝ իւղ ու բրինձին համար, կինը՝ ձիու ն … Մինչեւ այսօր ալ այս այր ու կինը դեռ կը կռուին: Մարդը կնոջ կ’ըսէ յիմար, կինը մարդուն կ’ըսէ յիմար, իսկ բարեկենդանը կը լսէ ու կը ծիծաղի:

Վերլուծություն Վիլյամ Սարոյան. Հնաոճ սիրավեպ սիրային ոտանավորներով ու այլևայլ բաներով:

Ես կցանկանայի պատմվացքը վերջանար այսպես։

Երկու շաբաթ անց պարապմունքները վերջացան, իսկ արձակուրդներից հետո միսս Դաֆնին և միստր Դերրինգրը այդ օրը չերևացին մեր դպրոցում: Նրանք պատրաստվում էին նրանց ամուսնության արարողությանը, իսկ իմ զարմիկ Առաքին տեսաղցիկներով տեսել էին։ Եվ դպրոցից դուրս են հանում։

  Դրա նման մի բան:

«Զատկի» տոն

Զատկի տոնի նշանակությունը

Զատիկը քրիստոնյաների համար ամենամեծ տոնն է։ Այն նշում է Յիսուսի Հարությունը։
Քրիստոնյաները հավատում են, որ մահից հետո Հիսուսը հարություն առավ 3-րդ օրը, և դրանով հասկացրեց կյանքի հաղթանակը մահվան վրա, լույսի հաղթանակը խավարի վրա, բարու հաղթանակը չարի վրա։

Զատիկ բառը հայերենում կապված է «ազատվել, ազատել» իմաստի հետ։
Շատ ժողովուրդների մոտ տոնը նաև նշանակում է անցում՝ հնից նոր, ձմռանից դեպի գարուն։

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 21-ից հետո մինչև ապրիլի 25-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Զատկի ուտեստներ

Հարիսա
Զատկի ձու
Գաթա
Ձուկ
Գինի

Ինչու են Զատկին ներկում ձվեր

Ձուն վաղուցից խորհրդանիշ է դարձել․

  • նոր կյանքի
  • ծննդի
  • ուժի
  • գարնան

Շատ վաղ ժամանակներում մարդիկ ձուն նվիրում էին որպես երկար կյանքի և բարօրության մաղթանք։

Ինչու են ձվերը կարմիր

Կարմիրն ամենակարևոր գույնն է․
հիշեցնում է Հիսուսի արյունը
նշանակում է կյանք, ուրախություն և արև

Հայկական սովորություններ

Հայաստանում Զատկին․
ձվերով «չխկացնում» են
գաթա ուտում
ընտանիքով հավաքվում
գարնան ու բերքի համար բարի կամենում

Աշխարհում

Շատ երկրներում կան խաղեր, շոկոլադե ձվեր և «Զատկի նապաստակ»։


Զատկի իմաստը

Զատիկը միավորում է․
հավատքը
գարունը
բնությունը
ընտանիքը