Դաս 15․ Հայաստանի Հնագույն բնակատեղիները, էջ 26
- Դիտիր նկարները և գրիր կարճ շարադրություն․ ինչպե՞ս էին հնագույն մարդիկ ապրում քարանձավներում, ինչպիսի՞ գործիքներ էին օգտագործում։
Հնագույն մարդիկ ապրում էին քարանձավներում։ Սկզբում նրանք զբաղվում էին որսորդությամբ և ձկնորսությամբ։Այնուհետև անասնապահությունը, հողագործությունը, գյուղագործությունը, արհեստագործությունը, կաշեգործությունը, փայտագործությունը և այլն։Մարդիկ սկսեցին ստեղծել տարբեր գործիքներ, որպեսզի հեշտացնեն իրենց աշխատանքը։Գործիքները պատրաստում էին փայտից, ոսկորներից, քարից։Նրանց առաջին գործիքը հատիչն էր, որի երեք ծայրերը սուր էին։Հատիչով կտրում էին, տաշում, հղկում։Հետագայում ստեղծեցին քերիչներ և ծակիչներ։ Նրանք պատրաստում էին նաև զենքեր՝ նիզակի ծայրեր, եռաժանիքներ, ձկնորսական կեռիկներ, տեգ, պարսատիկ և այլ։ Կանայք և երեխաները զբաղվում էին հավակչությամբ, իսկ տղամարդիք որսորդությամբ։ - Բացատրիր, թե ինչու քարանձավները կարևոր են հնագիտական ուսումնասիրությունների համար։
Քարանձավների հնագիտական ուսումնասիրությունները կարևոր են քանի որ այդ ուսումնասիրությունները մեզ տեղեկություն են տալիս տարբեր ժամանակաշրջաններում մարդկության ապրելակերպի, կենսակերպի զարգացման մասին և գաղափար է տալիս մարդկության գոյության մասին։ - Ներկայացրու, թե ինչ դեր է ունեցել Ազոխի և Արտին լեռան քարանձավները Հայաստանի հնագույն բնակիչների պատմության մեջ։
Ազոխի քարանձավն աշխարհագրորեն տեղակայված է բնական միջանցքում, որով հնագույն մարդիկ և մյուս կենդանի արարածները գաղթել են Աֆրիկայից դեպի Եվրոպա։ Այն վկայություն է, որ ժամանակակից մարդիկ և նրանց նախնիները բնակվել են կովկասյան տարածաշրջանում, փաստվում է չորս տարածքներից, այդ թվում և Ազոխի քարանձավից հայտնաբերված մնացորդներով։
Արտենի լեռան լանջերին պեղումների արդյունքում հայտնաբերվել են հին քարեդարյան կայանների մնացորդներ և միջին ու նոր քարեդարյան գործիքներ:
Պորտասար
- Դիտիր նկարները և նկարագրիր Պորտասարի հնավայրի առանձնահատկությունները։
Շուրջ երեք հարյուր մետր տրամագծով այս բլուրն արտաքինից ոչնչով
չէր տարբերվում մերձակա լերկ և արևախանձ բլրակներից։ Սակայն 1995
թվականին Պորտասարում գերմանական հնագիտական ինստիտուտի արշավախմբի սկսած պեղումները գիտնականների առջև բացեցին մարդկային
քաղաքակրթության մեծագույն գաղտնիքներից, Քարի դարի հանելուկներից
մեկը։ Հողի բարակ շերտի տակ հնագետները
հայտնաբերեցին աշխարհի ամենահին պաշտամունքային տաճարային համալիրը, որը
թվագրվում է Ք.ա. XI-X հազարամյակներով, և
որը յոթ հազար տարով ավելի հին է, քան
Սթոունհենջի հռչակավոր սրբարան – աստղադիտարանը կամ Ջոսերի եգիպտական բուրգը։
Տվյալ տարածքում մինչ օրս հնագետների կողմից պեղվել են 6 տաճարներ։ Մասնագետները, սակայն, ենթադրում են, որ Պորտասարում տաճարների թիվը շուրջ 20-ն է։ Այստեղ կատարված հնագիտական պեղումների արդյունքում նաև հայտնագործվել է, որ ցորենի նախատիպը ևս առաջին անգամ աճել է Պորտասարի ստորոտին։ Պորտասարի պեղումներին մասնակցած հնագետները նաև նշում են, որ թեև մինչ այժմ չի պարզվել, թե ինչ բնույթի կրոնական արարողություններ են այստեղ կատարվել, այնուամենայնիվ, դրանք արվել են որևէ հեղուկի (արյուն, ջուր, ալկոհոլ և այլն) միջոցով։ - Գրիր, թե ինչու են հնագետները Պորտասարը համարում աշխարհի ամենահին պաշտամունքային համալիրներից մեկը։
Պորտասարը (Գյոբեքլի թեփե) համարվում է աշխարհի ամենահին պաշտամունքային համալիրը, քանի որ այն թվագրվում է մ.թ.ա. 11-10-րդ հազարամյակներով (մոտ 12,000 տարեկան), ինչը 7000 տարով հին է Սթոունհենջից: Այն վկայում է նստակյացության և աշխատանքի բաժանման մասին նախքան երկրագործության տարածումը, ունի զանգվածեղ, քանդակազարդ կրաքարե սյուներ և ապացուցում է կազմակերպված հավատալիքների առկայությունը քարի դարում: Գերմանացի հնագետ Կլաուս Շմիդտի պնդմամբ՝ սա եղել է պաշտամունքային վայր, որտեղ շրջակայքի բնակիչները հավաքվել են ծիսակատարությունների համար: - Համեմատիր Պորտասարի և Մեծամորի հնավայրերի նշանակությունը։
Պորտասարը (Գյոբեկլի Թեփե) և Մեծամորը հայկական լեռնաշխարհի տարբեր դարաշրջանների կարևորագույն հնավայրեր են. Պորտասարը՝ աշխարհի ամենահին (մոտ 12,000 տարեկան) պաշտամունքային համալիրն է՝ նախանստակյաց մշակույթի վկայություն, իսկ Մեծամորը՝ բրոնզե-երկաթեդարյան հզոր մետալուրգիական և մշակութային կենտրոն (մ.թ.ա. 4-րդ հազարամյակից), որոնք համատեղ ընդգծում են տարածաշրջանի դերը քաղաքակրթության սկզբնավորման մեջ։
Շանիդար
- Դիտիր նկարները և գրիր, թե ինչպիսի ապացույցներ են հայտնաբերվել Շանիդուրում։
1951-1960 թվականներին պեղել է Կոլումբիայի (ԱՄՆ) համալսարանի արշավսախումբը։ Քարայրի առավելագույն բարձրությունը 8 մետր է, երկարությունը՝ 40 մետր։ 14 մետր հաստությամբ նստվածքներն ընդգրկում են 4 մշակութային շերտ, վերին երկուսը վերաբերում են նեոլիթին, ինչպես նաև հետագա մշակութային փուլերին, երրորդը ունի 28—26 հազար, իսկ չորրորդը՝
100—40 հազար տարվա հնություն։ Ամերիկյան արշավախմբի պեղումների
ժամանակ քարայրի ներկայիս մակերեսից 8 մ խորությամբ հայտնաբերվել է
վաղ սառցակալման շրջանի կեղև, որը գոյություն է ունեցել մոտավորապես
65000 տարի առաջ։ - Ներկայացրու, թե ինչ տեղեկություններ են տալիս հայտնաբերված գերեզմանները նախնադարյան մարդու կյանքի մասին։
Այդ շերտում բացվել է նեանդերթալյան երեխայի կմախք և քարե չորս ծայրապանակ, որոնք հիշեցնում են Քարմել լեռան քարայրի գործիքները։ Քարայրի տարբեր շերտերում գտնվել է պեղածո մարդկանց 6 կմախք, որոնց գոյության հարատևությունը հասնում է 20,000 տարվա՝ 65-60,000-ից մինչև 40-35,000 թվականներ։ Դրանք եղել են հորդաներով ապրող նեանդերթալյան մարդիկ, որոնք լիովին տիրապետել են կրակին և զբաղվել որսորդությամբ։ Այդ մասին են վկայում քարայրում հայտնաբերված կենդանական ոսկորները և օջախների մնացորդները։ - Քննարկիր, թե ինչու է Շանիդուրը կարևոր հնագիտական կենտրոն։
Շանիդարը կարևոր հնագիտական կենտրոն է համարվում, քանի որ նրա պեղումների շնորհիվ հայտնի են դարձել մարդկանղ թաղման ծիսակատարությունների մասին։
Արենի
- Գրիր, թե Հայաստանի ո՞ր բնակավայրերում են կատարվել այս հայտնագործությունները։
Արենիի քարանձավը (Արենի-1 կամ Թռչունների քարանձավ) հնագիտական համաշխարհային նշանակության հուշարձան է Վայոց Ձորում, որը բացահայտել է բրոնզեդարյան կյանքի եզակի մանրամասներ։ - Ներկայացրու 5 ամենակարևոր տեղեկություն Արենիի քարանձավի մասին։
Աշխարհի ամենահին գինեգործարանը. Քարանձավում հայտնաբերվել է մ.թ.ա. 4-րդ հազարամյակին (ավելի քան 6000 տարեկան) պատկանող գինու հնձան, խմորման կարասներ և խաղողի ճզմվածք, ինչը հաստատում է, որ Հայաստանը գինեգործության հնագույն օրրաններից է։
Աշխարհի ամենահին կաշվե կոշիկը. 2008 թ.-ին հայտնաբերվել է 5500-ամյա, հիանալի պահպանված մեկ կտոր կաշվից կարված տրիկ, որը հանդիսանում է աշխարհում հայտնաբերված ամենահին կաշվե կոշիկը։
Ամենահին ուղեղի նմուշը. Քարանձավում հայտնաբերվել են մոտ 6000 տարեկան կանացի գանգի մնացորդներ, որոնց մեջ պահպանվել է աշխարհում հայտնաբերված ամենահին չորացած ուղեղը։
Հնագիտական բազմաշերտություն. Քարանձավը բնակեցված է եղել էնեոլիթյան ժամանակաշրջանում (մ.թ.ա. 4200-3500 թթ.) և պարունակում է բազմաթիվ կենցաղային իրեր, պղնձե գործիքներ, չորացած մրգեր, ծիսական առարկաներ։
Նպաստավոր պայմաններ պահպանման համար. Քարանձավի չոր, կայուն ջերմաստիճանային և հանքային միջավայրը (թթվածնի սակավությունը) թույլ է տվել օրգանական նյութերին (կաշի, հագուստ, խաղող) պահպանվել հազարամյակներ շարունակ։ - Պարզիր, որ օրն է «Plos One» ամսագիրը հրապարակել հոդվածը։
Թիմի հայտնաբերումները հրապարակվեցին 2010 թվականի հունիսի 9-ին
«Plos One» ամսագրում։
Դաս 16․17 Հասարակական հարաբերություններ, տնտեսություն — Էջ 30-34
1. Ներկայացրու, թե ինչպես են բնական պայմանները (քամի, ջուր, մթնոլորտ) ազդում մարդկանց գործունեության վրա։
Բնական պայմանները՝ ջուրը, քամին և մթնոլորտը (կլիման), մեծ ազդեցություն ունեն մարդկանց կյանքի վրա։
Ջուրը կարևոր է խմելու, ոռոգման, գյուղատնտեսության և էլեկտրաէներգիայի արտադրության համար։
Քամին նպաստում է ծովային նավագնացությանը և օգտագործվում է որպես վերականգնվող էներգիայի աղբյուր։
Մթնոլորտը (կլիման) ազդում է մարդկանց բնակության վայրերի ընտրության, գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաև հագուստի և ապրելակերպի վրա։
Այսպիսով, բնական պայմանները ձևավորում են մարդկանց ապրելակերպը, տնտեսությունը և բնակեցման ձևերը։
2. Գրիր, թե ինչ նշանակություն ունի մետաղագործությունը Հայաստանի պատմության և մշակույթի մեջ։
Հհայաստանը մետաղագործության հայրենիքն է, որովհետև Հայկական լեռնաշխարհը հարուստ է մետաղներով, ինչը նպաստել է մետաղագործության ստեղծմանը։
3. Ներկայացրու, թե ինչու պղինձը համարվում է առաջին մետաղը, որն օգտագործվել է մարդու կյանքում։
Որովհետև այն գտնվում է երկրի մակերևութի վերին շերտում և ունի համեմատաբար ավելի ցածր հալման ջերմաստիճան քան մնացած մետաղներ:
4. Ստեղծիր կարճ ստեղծագործական շարադրություն՝ «Մետաղագործությունը որպես արվեստ և մշակույթ» թեմայով։
Մետաղագործությունը մարդկության ամենահին ու միաժամանակ ամենակարևոր արվեստներից է։ Երբ առաջին մարդը կրակի օգնությամբ հալեցրեց մետաղը, նա ոչ միայն գործիք ստեղծեց, այլև բացեց մի նոր աշխարհ։ Այդ պահից սկսած մետաղը դարձավ ոչ միայն կենցաղի անհրաժեշտ մաս, այլ նաև մշակույթի կարևոր արտահայտիչ։
Խաղողագործություն և գինեգործություն -Էջ 32 –
Գրիր, թե ինչ պայմաններ են նպաստել խաղողագործության և գինեգործության զարգացմանը Հայաստանում։
Ըստ Աստվածաշնչյան պատմության խաղողագործության և գինեգործության հայրենիքը Հայաստանն է։Ըստ Աստվածաշնչի մարդկությունը գինու համը բացահայտել է, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին սնկեց խաղողի առաջին որթը։
Ներկայացրու խաղողագործության և գինեգործության պատմական զարգացումը։
Ըստ Աստվածաշնչի Նոյի այծը ուտելով խաղողի պտուղները հարբում է և հրմշտում մյուս կենդանիներին և այդպես բացահայտվում է գինու համը։
Ստեղծիր կարճ պատմվածք կամ հեքիաթ խաղողի որթի մասին՝ օգտագործելով տեքստում նշված գաղափարները։
Մի քարքարոտ լանջին մի խաղողի որթ էր աճում, որտեղ հողը քիչ էր, իսկ քամին՝ ուժեղ։ Ամեն օր նա պայքարում էր, որպեսզի չկոտրվեր քամուց։— Ես երբեք չեմ կարող գեղեցիկ ու առատ պտուղ տալ,— հուսահատ ասում էր նա։Մի օր քամին ավելի ուժեղ փչեց, և որթը գրեթե կոտրվեց։ Սակայն հենց այդ պահին մի ճամփորդ նկատեց նրան, կանգ առավ ու մի փոքրիկ հենարան դրեց նրա կողքին։— Այս հենարանը քեզ կօգնի ամրանալ, մեծանալ և քաղցր պտուղներ տալ,— ասաց նա և շարունակեց ճանապարհը։ Որոշ ժամանակ անց որթը ուժեղացավ, նրա ճյուղերը ամուր փաթաթվեցին հենարանին, և շուտով նա պտուղ տվեց՝ քիչ, բայց անչափ քաղցր խաղող։ Անցորդները կանգ էին առնում, համտեսում ու զարմանում՝ ինչպես կարող է այդքան դժվար պայմաններում աճած որթը այդքան համեղ լինել։Եվ այդ օրվանից նա այլևս չէր վախենում քամուց, որովհետև գիտեր՝ հենց պայքարն է իրեն դարձնում իսկական։
Ընթերցիր տեքստը՝ Պրոֆեսոր Պողոսյանի և Գոգոյի հանդիպման մասին և գրիր, թե ինչ նշանակություն ունի պատմված դրվագը։Էջ 33 –
Պրոֆեսոր Պողոսյանի և Գոգոյի հանդիպման դրվա,,գը ցույց է տալիս, որ միայն գիտելիքը բավարար չէ կյանքը հասկանալու համար։ Գոգոյի պարզությունն ու անկեղծությունը հակադրվում են պրոֆեսորի տեսական գիտելիքին և ընդգծում, որ իրական իմաստությունը գալիս է նաև կյանքի փորձից ու մարդկայնությունից։ Այսպիսով, դրվագը կարևորում է պարզությունն ու մարդ լինելը։
Քննարկիր, թե ինչ դասեր կարող են քաղել մարդիկ այս պատմությունից։
Այս պատմությունից մարդիկ կարող են հասկանալ, որ միայն գիտելիքը բավարար չէ․ կարևոր է նաև լինել պարզ, անկեղծ և մարդկային։ Այն սովորեցնում է հարգել յուրաքանչյուր մարդու՝ անկախ նրա կրթությունից, և հասկանալ, որ կյանքի փորձն ու բնական մտածողությունը նույնպես մեծ արժեք ունեն։
Ստեղծիր կարճ շարադրություն՝ «Ի՞նչ է նշանակում ճիշտ լինել, բայց չկարողանալ համոզել ուրիշներին» թեմայով։
Ճիշտ լինելը դեռ չի նշանակում, որ մարդիկ քեզ կհասկանան կամ կհավատան։ Երբեմն մարդը ճիշտ է մտածում, բայց չի կարողանում իր միտքը պարզ բացատրել, դրա համար էլ ուրիշները չեն համոզվում։
Սա ցույց է տալիս, որ կարևոր է ոչ միայն ճիշտ լինելը, այլ նաև կարողանալ ճիշտ խոսել ու բացատրել։ Պետք է այնպես արտահայտվել, որ մյուսները հասկանան քեզ։ Այսպիսով, ճիշտ լինելը կարևոր է, բայց պետք է նաև կարողանալ դա փոխանցել ուրիշներին։
Դաս 18․ Մշակույթը, կրոն — էջ 34Դիտիր քարանձավային նկարները և գրիր, թե ինչ պատկերացումներ ունեին հնագույն մարդիկ բնության և գերբնական ուժերի մասին։
Քարանձավային նկարները ցույց են տալիս, որ հնագույն մարդիկ բնությունը համարում էին հզոր ուժ և կախված էին նրանից։ Նրանք նաև հավատում էին գերբնական ուժերի, որոնք կարող էին ազդել իրենց կյանքի և որսի վրա։
Ներկայացրու, թե ինչու էին մարդիկ պաշտում արևը, անձրևը, քամին և կայծակը։
Մարդիկ պաշտում էին արևը, անձրևը, քամին և կայծակը, որովհետև դրանք ազդեցություն ունեին իրենց կյանքի վրա։ Արևը տալիս էր ջերմություն և պարարտություն, անձրևը ապահովում էր բերքատվություն, քամին ուղղորդում էր եղանակը, իսկ կայծակը հիշեցնում էր ուժեղ ու ոչ երևելի ուժերի գոյությունը։ Այսպես մարդիկ փորձում էին հարգել ու ներգործել այն ուժերի վրա, որոնք նրանց կյանքը կարող էին հեշտացնել կամ վտանգել։
Ստեղծիր կարճ պատմվածք կամ նկարագրություն՝ «Հնագույն զոհաբերություն» թեմայով
Հնագույն գյուղում մարդիկ հավաքվեցին դաշտի մեջ՝ փոքրիկ զոհաբերություն մատուցելու համար։ Նրանք հավատում էին, որ դա կնպաստի արևի, անձրևի և բերքի բարեհաճությանը։ Գյուղացիները լուռ և խոնարհ կանգնած՝ հույս ու հավատ ունեին, որ իրենց հավատը կպահպանի գյուղն ու բերում հաջողություն։
Մշակույթ -էջ 35
1. Գրիր, թե ինչ կոթողներ են հայտնաբերվել Հայաստանի տարածքում և ինչ են դրանք ապացուցում։
Հայաստանի տարածքում հայտնաբերվել են քարե կոթողներ՝ ստորգետնյա սրբավայրեր և բարձր քարե կառույցներ, որոնք կառուցվել են հնագույն մարդկանց կողմից։ Այս կոթողները ապացուցում են, որ մեր նախնիները ունեին զարգացած մշակույթ, կրոնական հավատալիքներ և կարողություն ունենալու հասարակական կազմակերպված կյանք։ Նրանք վկայում են, որ մարդիկ պաշտում էին բնությունը և գերբնական ուժերին վերագրվում էին կյանքի ու կյանքի երևույթների վրա ազդեցություն ունենալու կարողություն։
2. Ներկայացրու հնագույն մարդկանց կրոնական պատկերացումները և կրոնական հաբատալիքներ
Հնագույն մարդիկ հավատում էին, որ բնությունը և անտեսանելի ուժերը ազդում են նրանց կյանքի վրա։ Նրանք պաշտում էին արևը, լուսինը, անձրևը և կատարում էին զոհաբերություններ ու քարանձավային նկարներ, հավատալով, որ դա կբերի հաջողություն, առողջություն և բերքատվություն։
3. Քննարկիր, թե ինչու է կարևոր պահպանել և ուսումնասիրել հնագույն կոթողներն ու մշակութային ժառանգությունը։
Հնագույն կոթողներն ու մշակութային ժառանգությունը կարևոր են, որովհետև ցույց են տալիս մեր նախնիների կյանքն ու հավատալիքները։ Ուսումնասիրելով դրանք՝ մենք պահպանում ենք պատմությունը և ազգային ինքնությունը հաջորդ սերունդների համար։
Դաս 20․ Հետադարձ կապ -էջ 36
1. Բացատրիր ,թե ինչու են ժայռապատկերները համարվում «Նախնադարի քարե հանրագիտարաններ»
Ժայռապատկերները համարվում են «Նախնադարի քարե հանրագիտարաններ», որովհետև դրանք ցույց են տալիս հնագույն մարդկանց կյանքի տարբեր կողմերը՝ որս, կենդանիներ, բնություն և հավատալիքներ։ Նկարները փոխանցում են իրենց գիտելիքներն ու փորձը հաջորդ սերունդներին, ինչպես հանրագիտարանները անում են այսօր։
2. Ներկայացրու Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների մշակույթը։
Հայկական լեռնաշխարհի հնագույն մարդիկ զարգացած կյանք ունեին։ Նրանք քարե գործիքներ էին պատրաստում, որսում և ընտանի կենդանիներ պահում, քարանձավներում նկարում կենդանիների և բնության տեսարաններ։ Նրանք պաշտում էին արևը, անձրևը, կենդանիներին և կատարում զոհաբերություններ՝ հույսով, որ դա կբերի հաջողություն ու պաշտպանություն։
3. Գրիր, թե Հայաստանի ո՞ր քաղաքներում են հայտնաբերվել հնագույն բնակավայրերի մնացորդներ։
Հայաստանի հնագույն բնակավայրերի մնացորդներ հայտնաբերվել են Էրեբունիում, Գյումրիում, Վայքում, Արտաշատում և Հրազդանում։ Այս վայրերում հայտնաբերված գործիքները, կոթողներն ու քարանձավային նկարները վկայում են հնագույն մարդկանց կյանքի ու մշակույթի մասին։
4. Բացատրիր, թե ինչու են հնագիտական հայտնագործությունները համարվում «ազգային հիշողության» աղբյուր։
Հնագիտական հայտնագործությունները համարվում են «ազգային հիշողության» աղբյուր, որովհետև դրանք ցույց են տալիս մեր նախնիների կյանքը, հավատալիքները, մշակույթն ու ստեղծագործությունը։ Դրանց միջոցով մենք հասկանում ենք մեր պատմությունը, պահպանում ազգային ինքնությունը և փոխանցում գիտելիքները հաջորդ սերունդներին։
5. Դիտիր էջ 36-ի վրա ներկայացված Նախնադարի վերաբերյալ տեսանյութերը և ներկայացրու քո հավաքած հնագիտական հայտնագործությունները՝ նշելով վայրը և գտած նյութը։
Մենք գիտենք, որ հնագույն մարդիկ ապրել են երկրագնդի տարբեր վայրերում։ Հնագիտական բնակատեղիներ են հայտնաբերվել Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում, Ավստրալիայում։ Նախնադարյան մշակույթի կտորներ են
պահպանել Ամազոնի ջունգլիներում ապրող սևամորթ մարդիկ, ովքեր երբեք
չեն տեսել սպիտակամորթ մարդկանց: Այսպես թե այնպես, նախնադարյան
մշակույթի ապրելակերպ են պահպանվել աշխարհի մի քանի վայրերում`
Ավստրալիայի և Օվկիանիայի կղզիներում: Նրանց մոտ տարածված է տոտեմիզմը: Ջազային երաժշտության արմատները գտնվում են Աֆրիկայում։
Աֆրիկյան ավանդական մշակույթում արվեստը միայն տղամարդկանց
գործն էր, իսկ կանանց այն արգելված էր։

Հնագիտական բազմաթիվ վայրեր կան նաև Հայաստանում։ Հատկապես
հայտնի են Արցախում/ Ազոխի/ և Արագածոտն մարզում /Արտին լեռան/
գտնվող կացարանները։ Հարյուր հազարավոր տարիների ընթացքում զարգացել
են մարդկանց աշխատելու, մտածելու և
խոսելու հիմնարար հատկանիշները։
Մարդիկ հաստատուն քայլերով առաջադիմել են և առաջադիմում են կյանքի բոլոր
ասպարեզներում։


Պորտասար
Պորտասարի առեղծվածը. Ուրֆայի սարահարթում, որը մինչև առաջին
դարը գտնվել է Մեծ Հայքի Միջագետք Հայոց նահանգի կազմում, Մասիուս
լեռնաշղթայի արևմտյան կողմի բլուրներից մեկը կրում է Պորտասար անունը։ Շուրջ երեք հարյուր մետր տրամագծով այս բլուրն արտաքինից ոչնչով
չէր տարբերվում մերձակա լերկ և արևախանձ բլրակներից։ Սակայն 1995
թվականին Պորտասարում գերմանական հնագիտական ինստիտուտի արշավախմբի սկսած պեղումները գիտնականների առջև բացեցին մարդկային
քաղաքակրթության մեծագույն գաղտնիքներից, Քարի դարի հանելուկներից
մեկը։ Հողի բարակ շերտի տակ հնագետները
հայտնաբերեցին աշխարհի ամենահին պաշտամունքային տաճարային համալիրը, որը
թվագրվում է Ք.ա. XI-X հազարամյակներով, և
որը յոթ հազար տարով ավելի հին է, քան
Սթոունհենջի հռչակավոր սրբարան – աստղադիտարանը կամ Ջոսերի եգիպտական բուրգը։


Շանիդար
Շանիդար. քարեդարյան հնավայր-քարայր Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում, Տավրոս և Զագրոս լեռնաշղթաների միացման վայրում, Մեծ Զավ գետի վերին հոսանքի շրջանում։
1951-1960 թվականներին պեղել է Կոլումբիայի (ԱՄՆ) համալսարանի արշավսախումբը։ Քարայրի առավելագույն բարձրությունը 8 մետր է, երկարությունը՝ 40 մետր։ 14 մետր հաստությամբ նստվածքներն ընդգրկում են 4 մշակութային շերտ, վերին երկուսը վերաբերում են նեոլիթին, ինչպես նաև հետագա մշակութային փուլերին, երրորդը ունի 28—26 հազար, իսկ չորրորդը՝
100—40 հազար տարվա հնություն։ Ամերիկյան արշավախմբի պեղումների
ժամանակ քարայրի ներկայիս մակերեսից 8 մ խորությամբ հայտնաբերվել է
վաղ սառցակալման շրջանի կեղև, որը գոյություն է ունեցել մոտավորապես
65000 տարի առաջ։

Արենի
Հայ ասպիրանտ Դիանա Զարդարյանը հայտնաբերել է կաշվե կոշիկը պեղումների ընթացքում Հայաստանի հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ԱՄՆ-ի և Իռլանդիայի հնագետների թիմի հետ։ Կոշիկը հայտնաբերվել է մակերեսային հիմքի ներքևում, շրջված, կրով պատված շերտով,
որը 45 սմ խորություն և 44-48 սմ լայնություն ուներ։ Շրջակայքում հայտնաբերվել են նաև այծի և եղջերուի եղջյուրներ։ Նույն տարածքում հայտնաբերվել է նաև գինի պատրաստելու ամենահին գործիքը։
Թիմի հայտնաբերումները հրապարակվեցին 2010 թվականի հունիսի 9-ին
«Plos One» ամսագրում։
Արենի առաջին կոշիկը պահվում է Հայաստանի պատմության թանգարանում։

Հարցեր և առաջադրանքներ
1․Հայաստանի ո՞ր բնակավայրերում կան հնագիտական կացարաններ։
Արցախում/ Ազոխի/ և Արագածոտն մարզում /Արտին լեռան/
գտնվող կացարանները։
2․ Դիտել և յուրաքանչյուր հնագիտական վայրի մասին տետրում գրել 5
ամենակարևոր տեղեկությունները։
Պորտասար
1994 թվականից հետազոտվում է գերմանական և թուրքական հնագետների կողմից։ Համարվում է, որ առայժմ հետազոտված է տարածքի ընդամենը 5%-ը։ Տվյալ տարածքում մինչ օրս հնագետների կողմից պեղվել են 6 տաճարներ։ Մասնագետները, սակայն, ենթադրում են, որ Պորտասարում տաճարների թիվը շուրջ 20-ն է։ Այստեղ կատարված հնագիտական պեղումների արդյունքում նաև հայտնագործվել է, որ ցորենի նախատիպը ևս առաջին անգամ աճել է Պորտասարի ստորոտին։ Պորտասարի պեղումներին մասնակցած հնագետները նաև նշում են, որ թեև մինչ այժմ չի պարզվել, թե ինչ բնույթի կրոնական արարողություններ են այստեղ կատարվել, այնուամենայնիվ, դրանք արվել են որևէ հեղուկի (արյուն, ջուր, ալկոհոլ և այլն) միջոցով։
Շանիդար
Այդ շերտում բացվել է նեանդերթալյան երեխայի կմախք և քարե չորս ծայրապանակ, որոնք հիշեցնում են Քարմել լեռան քարայրի գործիքները։ Քարայրի տարբեր շերտերում գտնվել է պեղածո մարդկանց 6 կմախք, որոնց գոյության հարատևությունը հասնում է 20,000 տարվա՝ 65-60,000-ից մինչև 40-35,000 թվականներ։ Դրանք եղել են հորդաներով ապրող նեանդերթալյան մարդիկ, որոնք լիովին տիրապետել են կրակին և զբաղվել որսորդությամբ։ Այդ մասին են վկայում քարայրում հայտնաբերված կենդանական ոսկորները և օջախների մնացորդները։
Արենի
Քարանձավը օգտագործվել է նաև միջնադարում: Այստեղից հայտնաբերվել են 4-14-րդ դդ. վերաբերող գործվածքների մնացորդներ, տարազի հատվածներ, ձեռագրի պատառիկներ, սերմերի պահեստարան և այլն:
3․Պատկերացրեք ,որ դուք «Plos One» ամսագրում պետք է տպագրվեք․
համացանցից գտնել տեղեկություններ Պորտասարի, Շանիդարի և Արենիի
հնագույն բնակավայրերի մասին և պատրաստել նյութ։
Միջնադարի մասին
Առաջադրանքներ Պատմություն 6-րդ դասարան ( Հունվարի 26-30 )
«Հայոց պատմություն» ֆիլմաշարի առաջին մասը
1.Կարճ ամփոփում․
- 3–4 նախադասությամբ գրեք, թե ինչի մասին էր ֆիլմը։
Այս ֆիլմը պատմուոմ եմ մեր մոլորակում դարերի ընթացքում տեղի ունեցող փոփոխությունների մասին։ Պատմում է մարդկության անցած ուղղու մասին մ․թ/ա և մ․թ։ Քաղաքակրթության ստեղխման և զարգացման մասիմ է։ - Հիմնական գաղափար․ մեկ նախադասությամբ ձևակերպեք ֆիլմի գլխավոր ուղերձը։
Ֆիլմի գլխավոր ուղերձն է դարերով ստեեղխված արժեքների պահելն ու զարգացնելն է։
2․ Վերլուծական առաջադրանքներ
Հարցեր քննարկման համար․
- Ի՞նչ նոր բան իմացաք ֆիլմից։
ֆրիմից նոր բան չիմացա, որովհետև կարդացել էի դրա մասին - Ո՞ր հատվածը ձեզ ամենից շատ տպավորեց և ինչու։
Ես տպաորված եմ նրանից որ մարդին մեր թվարկությունից առաջ հասկացել են և կարողացել են զբաղվել առևտրով։ - Ինչպե՞ս է ֆիլմը կապում անցյալը մեր ինքնության հետ։
Մեր անցյալով մենք ապացուցում ենք մեր ինքնության հզոր և խելացի լինելը - Համեմատություն․ համեմատեք ֆիլմի ներկայացրած տեղեկությունը դասագրքի նյութի հետ։
Դասագրքում ավելի մանրամասն և շատ տեղեկություն կա հայկական լեռնաշխարհի մասին քան ֆիլմում։
3․ Տեխնոլոգիական առաջադրանքներ
- ԱԲ գործիքների դիտարկում․ գրեք, թե ինչպես կարելի է Արհեստական բանականությունը կիրառել իրենց ուսումնական գործընթացում։
- Նշեք մեկ օրինակ, թե ինչ գործիք եք օգտագործել կամ կցանկանայիք օգտագործել ուսման մեջ։
4․ Վերջնական քննարկում
Ձևակերպեք մեկ հարց, որը կուզենայիք տալ ֆիլմի ստեղծողներին։
Որքանով է օգնել ԱԲ ձեզ ֆիլմի ստեղծման մեջ։
Առաջին ուսումնական շրջանի ամփոփում (պատմություն)
Առաջին ուսումնական շրջանի ամփոփում (պատմություն)
ՄԱՐԴԸ ՔԱՐԵ ԴԱՐՈՒՄ
1․Ի՞նչ շրջափուլերի է բաժանված նախնադարը։
Քարի դար, Պղնձաքարի դար, Բրոնզի դար, Երկաթի դար։
2․ Նշի՛ր նախնադարյան մարդու երկու ձեռքբերում, որ ժամանակակից մարդը ևս օգտագործում է։
Կրակի օգտագործումը, Գործիքների պատրաստումը
3․ Գրե՛ք պատմություն կրակի նշանակության և օգտագործման մասին։
Կրակը նախնադարյան մարդու կարևորագույն ձեռքբերումներից էր։ Այն օգտագործվում էր սնունդ պատրաստելու, տաքանալու և վայրի կենդանիներից պաշտպանվելու համար։ Կրակը նաև լուսավորում էր կացարանները և նպաստում մարդկանց շփմանն ու առաջընթացին։
4․ Կազմե՛լ հին քարի դարին վերաբերող աղյուսակ՝ ընդգրկելով հետևյալ բաղադրիչները՝
- Դարի անվանումը, Ժամանակաշրջանը
- Զբաղմունքը
- Կենսակերպը
- Գյուտը,
- Աշխատանքային գործիքներ
- Գյուտի, աշխատանքային գործիքների նշանակությունը

5․Միջին քարե դարում որո՞նք են մարդու կարևոր ձեռքբերումները։
Ձևավորվում է հոդաբաշխ լեզուն
Կատարելագործվում են աշխատանքային գործիքները
Աստիճանաբար բարձրանում է կնոջ դերը
6.Կազմե՛լ Միջին քարի դարին վերաբերող աղյուսակ՝ ընդգրկելով վերևում նշված բաղադրիչները՝

7․ Ինչպե՞ս են ձևավորվել ցեղերը

8․ Ովքե՞ր էին մտնում ցեղի խորհրդի մեջ։

9․ Օգտվելով նկարից՝ ներկայացնե՛լ մարդկանց զբաղմունքը և տնտեսական զարգացումը։


10․ Ներկայացրու Նորքարեդարյան հեղափոխությունը և դրա էությունը։

- Պատկերացրու, որ ապրում ես քարե դարում։ Գրիր կարճ պատմություն քո օրվա մասին։
- Նկարիր քարե դարի մարդու գործիք կամ կրակի շուրջ հավաքված մարդկանց։

Հատիչ
- Գրիր փոքրիկ պատում «Քարե դարի մարդու կյանքը» թեմայով։
- Քննարկեք, թե ինչպես է կրակի հայտնագործումը և Նորքարեդարյան հեղափոխությունը փոխել մարդու կյանքը։
Առաջադրանքներ Իմ հայրենիքը և աշխարհը
I. Ինքնություն և անձնական տվյալներ
- Լրացրու դատարկ տեղերը.
- Իմ անունը__Մանե_Սողոմոնյան է։
- Ես ծնվել եմ __Երևանում։
- Իմ մայրենի լեզուն հայերեն է։
- Իմ քաղաքացիությունը հայ- է։
- Հարցեր՝ տեքստի ըմբռնման համար
- Ինչպե՞ս է մարդը ճանաչում ինքն իրեն։
Մարդը ճանաչում է ինքն իրեն, երբ ծանոթնում և ճանաչում է իր պատմությունը։ - Ի՞նչ դեր ունի ընտանիքը մարդու ինքնության ձևավորման մեջ։
Մարդը ծնվում էընտանիքում և ընտանիքի օգնությամբ ևս մարդը ձևավորում է իր ինքնությունը։ - Ինչպե՞ս են անձնական տվյալները օգնում ճանաչել մարդուն։
Անձնական տվյալների օգնությամբ կարելի էիմաննալ թե մարդը որտեղ է ծնվել, քանի տարեկան է, ինչով է զբաղվում և այլն։
- Բառարանային աշխատանք
- Բացատրիր հետևյալ բառերը՝ «անձ», «անուն», «ազգ», «քաղաքացի», «լեզու»։
«անձ»- մարդ, «անուն»-մարդուն դիմելու անուն, «ազգ»- տոհմ, «քաղաքացի»-ինչ որ երկրի բնակիչ, «լեզու»-խոսելու ձև
II. Իմ տեղը՝ համայնքում, հայրենիքում և աշխարհում
- Քննարկման հարցեր
- Ինչպե՞ս է մարդը կապված իր համայնքի հետ։
Մարդը համայնքի հետ կապված է իր ընկերների, հարևանների , բարեկամների միջոցով։ - Ինչպե՞ս է մարդը դառնում իր երկրի քաղաքացի։
Երբ մարդը ծնվում է, ապրում և ընդունում է այդ երկրի ազգությունը նա դառնում է երկրի քաղաքացի։ - Ի՞նչ է նշանակում լինել աշխարհի քաղաքացի։
Երբ մարդը իրեն լավ է զգում աշխարհի յուրաքանչյուր կետում և իրեն զգում է աշխարհի քաղաքացի։
- Համեմատական առաջադրանք
- Համեմատիր՝ ինչով է տարբերվում մարդու կապը ընտանիքի, համայնքի և պետության հետ։
- Քարտեզային առաջադրանք
- Նշիր Հայաստանի տեղը աշխարհի քարտեզի վրա։
- Նշիր քո բնակավայրը Հայաստանի քարտեզի վրա։
- Նշիր այն երկիրը, որտեղ կցանկանայիր ճամփորդել, և գրիր՝ ինչու։
Շատ կուզեի լինել Փարիզում։ Միշտ երազել եմ տեսնել Էֆելյան աշտարակը։
III. Մշակույթ, լեզու, ազգ
- Բացատրիր տերմինները.
- «Մշակույթ», «ազգ», «պետություն», «լեզու», «հայրենիք»
«Մշակույթ-Կուլտուրա», «ազգ-Տոհմ», «պետություն-Թագավորություն», «լեզու-Խոսելու ձև», «հայրենիք-Այն երկիրը, որտեղ մարդ ծնվել Է ու որի քաղաքացին Է:»
- Ստեղծագործական առաջադրանք
- Գրի՛ շարադրություն՝ «Իմ լեզուն՝ որպես իմ ինքնության մաս» (մինչև 10 նախադասություն)
- Նկարագրիր՝ ինչն է քեզ համար նշանակում «հայրենիք»։
- Խմբային աշխատանք
- Ներկայացրու քո համայնքի մշակութային առանձնահատկություններից մեկը (երգ, պար, տոն, ճարտարապետություն)։
IV. Վերլուծական և կիրառական առաջադրանքներ
- Հետազոտական առաջադրանք
- Հարցազրույց անցկացրու ընտանիքի անդամի հետ՝ պարզելու, թե ինչպես է նա ընկալում իր ինքնությունը։
- Գործնական առաջադրանք
- Ստեղծիր անձնական քարտ՝ ներառելով անուն, ազգանուն, ծննդավայր, լեզու, քաղաքացիություն, համայնք։
- Քննարկման թեմա
- Ինչու է կարևոր ճանաչել սեփական ինքնությունը և հարգել ուրիշների ինքնությունը։
Առաջադրանքներ Պատմություն 6-րդ դասարան ( Նոյեմբերի 10 — 15)

Ծանոթացում-Ինչ է պատմական ժամանակագրական սանդղակը:
Համաշխարհային պատմության առաջին խոշոր շրջափուլը Հին աշխարհի պատմությունն է: Պատմական ժամանակը ենթաբաժանվում է տարիների, տասնամյակների, դարերի, հազարամյակների: Ստեղծվել է հատուկ ժամանակագրական սանդղակ, մեկնակետ է համարվում 1 թվականը` Հիսուս Քրիստոսի ծննդյան տարեթիվը, դրանից առաջ ընկած ժամանակահատվածը կոչվում է Քրիստոսից առաջ/Ք.ա./, իսկ հետո ընկածը` Քրիստոսից հետո/Ք.հ./: Քրիստոսից առաջ ընկած ժամանակը հաշվարկվում է յուրահատուկ ձևով՝ տարեթվերի նվազման կարգով: Ք. ա. 200 թվականից մինչև 101 թվականը Ք. ա. II դարն է, 100 թվականից մինչև 1 թվականը՝ Ք. ա. I դարը:
Փորձիր պատասխանել
մեկ դարը—100տարի է
մեկ հազարամյակը—10 դար է
մեկ տարին —365օր ունի
մեկ օրը ՝—24ժամ
2.Փորձիր գտնել/

22թ.-I դար I կես
100թ,—C Ք.ա.150թ.———————————
151թ.—CLI Ք.ա.400թ.———————————
451թ.——————————— Ք.ա.550թ.———————————
1000թ.——————————- Ք.ա.854թ.———————————
2008թ.——————————- Ք.ա2000թ.——————————
Ծանոթանալ -,Ընտանիքի անդամների ծննդյան տարեթվերը ներկայացրու հայոց այբուբենի տառերի թվային արժեքով:
Հայոց այբուբենի տառերի թվային արժեքը

հայրիկ-ՌՋՁԳ (1983)
մայրիկ-ՌՋՁԹ (1989)
եղբայր-ՍԺԹ (2019)
տատիկս- ՌՋԿ (1960)
Մաշտոցյան գրի ստեղծումից հետո հայերեն տառերն օգտագործվել են նաև իբրև թվարժեքներ: Այդ տառ-թվերով են ստեղծվել միջնադարյան Հայաստանի ճշգրիտ գիտություններին վերաբերող բոլոր գրքերը: Հայերեն 36 տառերը գրվել են 9-ական տառ պարունակող 4 շարքով, որոնք համապատասխանորեն նշանակում են միավորներ, տասնավորներ, հայրուրավորներ և հազարավորներ:
ա = 1 ժ = 10 ճ = 100 ռ = 1000
բ = 2 ի = 20 մ = 200 ս = 2000
գ = 3 լ = 30 յ = 300 վ = 3000
դ = 4 խ = 40 ն = 400 տ = 4000
ե = 5 ծ = 50 2 = 500 ր = 5000
զ = 6 կ = 60 ո = 600 ց = 6000
է = 7 հ = 70 չ = 700 ւ (ու) = 7000
ը = 8 ձ = 80 պ = 800 փ = 8000
թ = 9 ղ = 90 ջ = 900 ք = 9000
Այս 36 տառերի զուգորդմամբ կարելի է գրել 1-ից մինչև 9999 բոլոր ամբողջ թվերը, օրինակ. ծա = 51, ռջղ = 1990, քջղթ = 9999: Հետագայում հայկական այբուբենում ավելացված օ տառը նշանակել է 10000: Մեծ թվերի համար հայերենն ունեցել է հատուկ անվանումներ և պայմանանշաններ: Օրինակ, 10000-ն անվանել են բյուր և նշանակել ^, որը դրվելով տառաթվանշանի վրա, այն մեծացրել է 10000 անգամ: Այսպես՝
^ ^ ^ ^
ա = 10000 բ = 20000 ժ = 100000 ք = 90000000
Ընթերցանության նյութ ՝
Ընթերցեք Հայոց պատմություն-6-րդ դասարան դասագրքի էջ 21-25
Ճամփորդություն դեպի Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Անցյալի շունչը մեր կողքին /ամփոփում/
Ճամփորդություն դեպի Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան։Անցյալի շունչը մեր կողքին /ամփոփում/
Բարև, ես կպատմեմ թե ինչ եմ տեսել Մեծամոր պատմահնագիտական արգելոցում։ Երբ մենք հասանք Մեծամոր մեզ դիմավորեց Մեծամորի տնօրենը։ Այնտեղ մենք տեսանք կուժեր, հնադարյան զենքեր, զարդեր և այլն, նույնիսկ ցույց տվեցին տղամարդու երեք հազար տարեկան ոտկորներ։ Հետո մենք գնացինք պեղումներ անելու։ Ես գտա ոսկորներ, կուժի մասեր և այլն։ Հետո մեզ ցույց տվեցին հնադարյան մարդկանց տները, այդ տները նման էին լաբիրինթոսներին և ցույց տվեցին հնադարյան մարդկանց սարքած քարտեզը։ Եվ վերջում ցույց տվեցին երեխաների դամբարանը։




























